Barnes & Noble-ը ներկայացրել է երկու պլանշետ (ֆոտո+վիդեո)

Barnes & Noble ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Amazon-ի Kindle Fire HD պլանշետների մրցակիցներին՝ Nook HD և Nook HD+ պլանշետները:

Barnes & Noble Nook HD

Տեխնիկական պարամետրերը՝ 7 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ 1440х900 պիքսել կետայնությամ, երկմիջուկ OMAP 4470 1.3 Գհց պրոցեսոր, 512 Мб/1 Гб օպերատիվ հիշողություն, 8 Гб/16 Гб ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, Wi-Fi և Bluetooth, HDMI ինտերֆեյս, 4050 mAh մարտկոց: Պլանշետը կշռում է 315 գրամ: 8Գբ տարբերակի արժեքն է 200 դոլար, իսկ  16Գբ-ինը՝ 250:

Barnes & Noble Nook HD+

Տեխնիկական պարամետրերը՝ 9 դյույմ անկյունագծով IPS էկրան՝ 1920х1280 պիքսել կետայնությամբ, 1.5Գհց երկմիջուկ  OMAP 4470 պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ/32Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք, Wi-Fi և Bluetooth, HDMI ինտերֆեյս, 6000 mAh մարտկոց: Պլանշետն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով: Այն կշռում է 515 գրամ: 16Գբ տարբերակի արժեքն է 270 դոլար, իսկ 32Գբ-ինը՝ 300 դոլար: