Acer-ն աշխարհում 1–ինն է մշակել Chrome OS–ով աշխատող պլանշետ

Լոնդոնում ընթացող  BETT 2018 կոնֆերանսի այցլուներից մեկը հրապարակել է առաջին պլանշետի նկարը, որն աշխատում է Chrome OS օպերացիոն համակարգով։ Այս համակարգը նախկինում ներդրվել էր միայն նոթբուքերում։ Պլանշետի տեխնիկական բնութագրիչների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։

ChromeUnboxed-ի փոխանցմամբ` էկրանի չափը մոտ 8–10 դյույմ է։ Google–ն արդեն մեկ տարի է ինչ զբաղվում է պլանշետներում այս օպերացիոն համակարգի ադապտացիայով, սակայն Google-ը դեռևս չի հստակեցրել որ ընկերությունը կզբաղվի պլանշետների արտադրությամբ, այդուհանդերձ վերջին տարում Chrome OS–ով աշխատող ոչ մի պլանշետ դեռևս չի թողարկվել։

Կարելի է ենթադրել, որ Google-ի առաջին մոդելները կցուցադրվեն ընկերության ամենամյա I/O ծրագրավորողների համար նախատեսված կոնֆերանսում։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ այն կանցկացվի մայիսի 8–10–ը Կալիֆորնիայում։