7 խորհուրդ Չինաստանի ամենահարուստ գործարարից` Ջեկ Մայից

Եթե քննարկումների ժամանակ ներկաների 90%-ը կողմ է քվեարկում այս կամ այն գաղափարի օգտին, ապա ես այն միանգամից աղբարկղն եմ նետում: Պատճառը պարզ է. եթե այդ բոլոր մարդիկ այդքան պարզ տեսնում են այդ հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ այդ նույն գաղափարի վրա արդեն իսկ աշխատում են շատ այլ ընկերություններ, և մենք չենք կարողանա առաջատար դիրք գրավել այդ հարցում:

2001 թվականին ես սխալ գործեցի: Ես իմ աշխատակիցներին, ում հետ հիմնել էի ընկերությունը, ասացի, որ մասնագիտական աճի սահմանը նրանց համար մենեջերի մակարդակն է: Ես կարծում էի, որ բարձրակարգ մասնագետների պետք է որոնեմ դրսում: Այսօր՝ տարիներ անց իմ կողմից աշխատանքի վերցված այդ բարձրակարգ մասնագետներից և ոչ մեկն ընկերությունում չի աշխատում, մինչդեռ այն մարդիկ, ում վրա ես կասկածում էի, այսօր հրաշալի գլուխ են հանում փոխտնօրենի և նույնիսկ ավելի բարձր հաստիքներից:

Ձեռնարկատիրոջ համար ամենաբացասական հատկանիշներն են սնոբ լինելը, իրավիճակն ադեկվատ գնահատել չկարողանալը, արագ տեմպով սկսելը, սակայն այն պահպանել չկարողանալը, առաջ նայելու կարողություն չունենալը:

Ես ունեմ սկզբունք, որով առաջնորդվում եմ. աշխատանքի հանդեպ քո վերաբերմունքը և կայացրած որոշումները ավելի կարևոր են, քան քո կարողությունները:

Եթե դուք միայն երբեմն եք ձեզ թույլ թալիս փնթփնթալ, ապա դրա մեջ ոչ մի վատ բան չկա:

Եթե դուք պարբերաբար ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ եք բողոքում կյանքից, ապա դա դառնում է հարբեցողության նման մի բան: Որքան շատ եք խմում, այնքան ավելի դժվար է լինում կանգ առնելը: Հաջողության ձեր ճանապարհին դուք կհասկանաք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում: