AirBus-ն երկար թռիչքների համար նախատեսված ինքնաթիռ կստեղծի

Եվրոպական Airbus ավիաընկերությունը մտադիր է նեղ ֆյուզելյաժային ինքնաթիռ ստեղծել, որն այդ տեսակ բոլոր ինքնաթիռների մեջ թռիչքի ամենամեծ հեռավորությունը կունենա:

Ինքնաթիռը կստանա A321XLR անունը և կկարողանա թռչել մինչև 8,7 հազար հեռավորության վրա, ինչը 15%-ով ավել է А321LR ինքնաթիռից: Ծրագիրը կթողարկվի 2023թ.-ից:

«Թռիչքի ընդլայնված հեռավորության շնորհիվ А321XLR-ից օգտվող ավիաընկերությունները կկարողանան այն շահագործել պակաս ծանրաբեռնված հեռամայրուղային ուղղությունների համար, որոնցով այժմ թռչում են լայն ֆյուզելյաժային ինքնաթիռները»,- ասված է ընկերության մամուլի ծառայության հաղորդման մեջ:

Բացի այդ, նոր մոդելն ավելի հարմարավետ սրահ կունենա: 30%-ով կկրճատվեն նաև նստատեղերի և վառելիքի ծախսերը: