AirPods-ը կարող է կանգնել գլոբալ դեֆիցիտի փաստի առաջ

Կորոնավիրուսի բռնկման պատճառով Apple-ի մատակարարները ստիպված են եղել դադարեցնել AirPods-ի արտադրությունը:

Ճապոնական Nikkei գործակալության տեղեկատվության համաձայն, ականջակալների հիմնական մատակարարների ՝ Luxshare-ICT, Goertek եւ Inventec գործարանները սպասում են բաղադրիչների մատակարարումներին և աշխատանքները վերսկսելու թույլտվությանը:

Apple-ն ակնկալում է, որ գործընկերները արտադրությունը կսկսեն փետրվարի 10-ին ։ Իրավիճակին ծանոթ աղբյուրի գնահատմամբ, եթե ընկերությունները չվերսկսեն աշխատանքը եւ առաջիկա երկու շաբաթներին համալրող սարքեր չստանան, ապա AirPods-ը կկանգնի գլոբալ դեֆիցիտի փաստի առաջ: Նշվում է, որ Apple-ը 45 մլն զույգ ականջակալ է պատվիրել նախքան Չինաստանում համաճարակի մասին լուրերի հայտնվելը:

Այս լուրը գրելու պահին Չինաստանում 2019-nCoV վիրուսով վարակվածների թիվը գերազանցել էր 31 հազարը, կային 566 զոհեր, 1382 հիվանդի հաջողվել էր բուժվել: Մասնագետները ենթադրում են, որ վիրուսի բռնկումը կարող է վերաճել պանդեմիայի՝  համաճարակի, որը բնորոշվում է վարակիչ հիվանդությունների խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում: