4 պատճառ AirPods, Beats X և Beats Studio գնելու համար

2016 թվականին Apple ընկերությունը ներկայացրեց իր W1 չիպերով նոր շարքի ականաջակալները: Չնայած անցել է 2 տարի, բայց դրանք շարունակում են  առաջատար դիրք ունենալ շուկայում  և սիրված են օգտատերերի կողմից։

Ittrend.am-ը ներկայացնում է 4 պատճառ դրանք ձեռք բերելու համար:

Ակնթարթային համադրում

AirPods և Beats X ականջակալները սմաթֆոնին կամ պլանշետին միանում են միանգամից։ Պետք չէ անցնել կարգավորումների բաժին և գտնել ականջակալը Iphone–ին «միացնելու» գործառույթը։ AirPods–ի դեպքում ընդհանրապես անհանգաստանալու կարիք չկա, ականջակալը, եթե փաթեթից դուրս է հանված, ապա արդեն միացված է սմարթֆոնին։

Լավ ինքնակարգավորում  և անընդհատ կապ

Apple–ի ֆիրմային ականջակալներում տեղադրված W1 համակարգը ոչ միայն հեշտացնում է գաջեթների համարդրության գործընթացը, այլ նաև ազդում է մյուս գործառույթների վրա ևս։ Օրնակ` բարձրացնում է ձայնի որակը, ուժգնությունը և այլն։

iOS, watchOS и macOS համակարգերի կապակցվածությունը

Ականջակալներն ունեն համադրման եզակի ինտերֆեյս` դրանք միշտ տեսանելի է նվագարկչի ժամանակացույցում և macOS–ի մենյուում։ Բացի այդ սմարթֆոնն ու պլանշետը ունեն հատուկ վիջեթներ, որոնք ցույց են տալիս ականջակալների լիցքավորման տոկոսներն ու աշխատանքի տևողությունը։

Բոլոր սարքավորումներում սինքրոնացում

AirPods, Beats X և Beats Studio ականջակալները կարելի է սինքրոնացնել Apple–ի արտադրության բոլոր գաջեթներում icloud–ի միջոցով։