Նեյրոցանցերը սովորել են ամբոխի մեջ տարբերակել մարդկանց ձայները

Alibaba ընկերության ինժեներները նեյրոցանցերին սովորեցրել են ամբոխի մեջ տարբերակել մարդկանց ձայները։  Ըստ Գիտության բաժնի ղեկավար Ռոնգա Ջինի, համակարգը կարող է մարդկանց ձայները տարբերակել անգամ անասելի աղմուկի մեջ, այդ թվում նաև զգալի ակցենտի և  ձայնը դիտավորյալ փոփոխելու դեպքերում։ Նեյրոցանցի արդյունքը  94-95% ճշգրտությամբ է եղել։

Բարձրորակ տեխնիկական համակարգը թույլ կտա արհեստական բանականությանը անտեսել կողմնակի ձայները և վերլուծել ստացված ձայնը հատուկ՝ Alibaba Cloud ամպային ծառայության միջոցով։

Սկզբնական շրջանում համակարգը մշակվել էր հաճախորդների հետ շփումներ իրականացնելու բոտ ստեղծելու համար, սակայն բացառված չէ, որ արհեստական բանականությունը կներդրվի նաև անվտանգության բնագավառում։