AliExpress-ում մեծ զեղչեր են

AliExpress-ում մեծ զեղչեր են կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների համար։ Զեղչերը կապված են հարթակի 9 ամյակի հետ։ Օնլայն գնումների հարթակի ծննդյան օրը համարվում է մարտի 29-ը, իսկ զեղչերի օրերի մեկնարկը տրվել էր մարտի 28-ից։  Այն կտևի մինչև ապրիլի 1-ը։

Օգտատերերի աշխատանքը հեշտացնելու համար զեղչում հայտնված կենցաղային տեխնիկան հավաքված է մեկ վայրում։ Օրինակ՝  Xiaomi բրենդի ապրանքների համար նախատեսված է մինչև  41%,  Huawei-ի համար 34%, իսկ  Bosch-ի համար 65% զեղչ։

AliExpress-ի պատասխանատուները հորդորում են ուշադիր լինել նաև ֆեյք զեղչերի նկատմամբ, քանի որ դրանք վերջին երկու օրերին հարթակում բավական շատացել են։