Նոր սոցցանց Aliexpress-ից

Alibaba Group–ի մաս  հանդիսացող չինական AliExpress առցանց խանութը թողարկել է «Շոփինգամոլների ակումբ» սոցիալական ցանց, ինչպես նաև AliExpress Connect «բլոգերների բորսա», որը թույլ կտա փող վաստակել ապրանքների դիտումներից։ Սա դեռևս միայն ռուսաստանցի  գնորդների համար:  «Շոփինգամոլների ակումբ»–ը հասանելի է AliExpress ծրագրում։AliExpress Connect բորսան հասանելի է հաստատված բլոգերների համար: Այն հնարավորություն կտա  փող վաստակել հետևյալ մեխանիզմի շնորհիվ՝ բրենդները դիտումների պատվերներ կանեն բլոգերներին, որի դիմաց նրանք կվարձատրվեն։ Բայց, այստեղ  պայմաններ կան՝   բլոգերներին անհրաժեշտ կլինի 5 հազար հետևորդներ ունենալ՝ հաշվի կառնվի նաև  նրանց  լսարանը «ВКонтакте» –ում, Instagram–ում, Facebook–ում և Twitter–ում։