Հայերեն է թարգմանվել տեղեկատվական անվտանգության մասին պատմող անիմացիոն ֆիլմը

Տեղեկատվական և անձնական տվյալների անվտանգության մասին գիտելիքներ տարածող Tactical Technology Collective ընկերությունը ժամանակին ստեղծել է մի անիմացիոն ֆիլմ՝ հոլովակների շարք, ուր Օնո անունը կրող ռոբոտը պատմում է տեխնոլոգիական անվտանգության էության և սկզբունքների մասին: Այս անիմացիոն ֆիլմը շատ պարզ ընկալելի է սովորական օգտագործողների համար:

Ծրագրավորող Արտակ Կոլյանը Օնո ռոբոտի մասին առաջին անգամ լսել է ԲարՔեմփ Երևան միջոցառման ժամանակ և որոշել է ֆիլմը թարգմանել հայերեն՝ հասանելի դարձնելու հայ օգտագործողներին:

«Տեսա, որ ֆիլմը հասանելի է մի քանի լեզուներով, մտածեցի արժե հայերեն էլ թարգմանել: Բլոգումս գրառում արեցի իմ նախաձեռնության մասին և ընթերցողներիս առաջարկեցի միանալ: Եվ այդպես թարգմանեցինք 3 հոգով՝ ես, Եվա Մարտիրոսյանը և Աչ Պետրոսյանը»,-պատմեց Արտակը ittrend.am-ին: Նրա խոսքով, Օնո ռոբոտը հասկանալի ձևով է ներկայացնում ՏԱ ոլորտի խնդիրներն ու դրանց լուծումները:

Օնո-ռոբոտի տեխնոլոգիական արկածների մասին ֆիլմը բաղկացած է 5 մասից: Թարգմանությունը երևում է տիտրերով: Ֆիլմի դիտումը սկսելուց առաջ, անհրաժեշտ է «choose language» դաշտում ընտրել հայերեն (Armenian) լեզուն:

1.Հեռախոսներ, անվտանգությունը հեռախոսների և խելախոսների օգտագործման ժամանակ

2.Անվտանգ մուտք ինտերնետ հասարակական վայրերից (ակումբներ, ձրի WiFi …)

3.Անվտանգությունը էլ.փոստ օգտագործելիս, կամ ինչպե՞ս անել, որ ձեր էլ.նամակները չկարդան

4.Արգելափակված նյութերի անվտանգ և անանուն օգտագործում

5.Գաղտնաբառեր, տեղեկատվության ծածկագրում, անվտանգության կանոնների ստուգման ցուցակ

Բոլոր ցանկացողները կարող են աջակցել Ֆիլմի թարգմանության բարելավմանը՝ առաջարկելով տեքստի փոփոխություն հետևյալ գրառման վերջում՝ մեկնաբանության դաշտում: