Samsung ընկերությունը Բեռլինում անցկացվող IFA 2012 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում ներկայացրեց Windows Phone 8 օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը՝ ATIV S-ը, գրում է Cnet-ը:
Այն ունի ալյումինե կորպուս, 4.8 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրան: Սարքն ունի 8,7մմ հաստություն: Այն հագեցած է 2300 mAh մարկոցով, երկմիջուկային պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, 16 կամ 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, ունի microSD քարտի մուտք: ATIV S-ն ունի երկու ֆոտոխցիկ՝ 8Մպ և 1.9Մպ (դիմային):
Հիշենք, որ Windows Phone 8 ՕՀ-ն Microsoft-ը ներկայացրել է հունիսին: