“IFA 2012”. Samsung-ը ներկայացրեց Galaxy Note II սմարթֆոնը

Samsung ընկերությունը Բեռլինում մեկնարկած IFA 2012 տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է սպասված Galaxy Note II սմարթֆոնը:

Նոր Galaxy Note-ն ավելի բարակ է իր նախորդ սերնդից: Այն ունի Super HD AMOLED 5,5 դյույմ անկյունագծով էկրան՝ 1280 на 720 պիքսել կետայնությամբ: Սարքը կարող է միանալ 3G և LTE ցանցերին: Այն հագեցած է 1,6 Գհց պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ և աշխատում է Android – 4.1 օպերացիոն համակարգով: Այն թողարկվել է S Pen ստիլուսով, որը հագեցած է ավելի շատ ֆունկցիաներով, քան իր նախորդ սերունդը: Օգտագործողը կարող է կատարել որոշ գործառույթներ՝ առանց ստիլուսն էկրանին կպցնելու:

Galaxy Note II օգտագործողին հնարավորություն է տալիս կատարել մի քանի գործողություն միաժամանակ: Օրինակ՝ բրաուզերով կայքեր մուտք անել և միաժամանակ դիտել վիդեո կամ խոսել հեռախոսով:

Սարքը վաճառքի դուրս կգա 2012թ. հոկտեմբերին: Այն հնարավոր կլինի ձեռք բերել 128 երկրներում: