Հայ հաքերներն անպատասխան չթողեցին Ալիևի որոշումը

Armenian Cyber Army հաքերային խմբավորումը կոտրել է ադրբեջանական econews.az կայքը: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այս հարձակման համար առիթ է հանդիսացել Ադրբեջանի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը:

Հայ հաքերները հարձակման ենթարկած կայքում թողել են հետևյալ պաստառը: Նրանք խոստանում են, որ սա դեռ առաջին հարձակումն է և կլինեն նոր նմանատիպ հարձակումներ՝ ընդդեմ հերոս դարձած «ոճրագործի»: