Դիմավորեք նոր iPod nano և iPod Touch փլեյերներ (ֆոտոշարք)

Երեկ Apple ընկերությունը բացի նոր iPhone 5-ից ներկայացրեց նաև  iPod nano և iPod Touch փլեյերների նոր սերունդները:

iPod Nano

Նոր iPod nano-ն ունի 2.5 դյույմ անկյունագծով multi-touch էկրան՝ 240×432 պիքսել կետայնությամբ, Bluetooth, FM-ռադիո: Կորպուսի ներքևի մասում գտնվում է Home կոճակը՝ դեպի էկրան ակնթարթային անցման համար: Փլեյերն ունի նաև ձայնի բարձրացման, ցածրացման, ինչպես նաև երաժշտության դադարի և մեկնարկի կոճակներ:

Փլեյերն առանց լիցքավորման կարող է աշխատել մինչև 30 ժամ: Հաստությունն է՝ 5մմ: Փլեյերի հետ միասին տրվելու է նաև նոր EarPods ականջակալը:

iPod nano-ն վաճառքի դուրս կգա 150 դոկարով 16Գբ տարբերակի համար: Այն հասանելի է լինելու 7 գույնով:

iPod Тouch

Սա փլեյերի 5-րդ սերունդն է: Այն ստացել է 4 դյույմ Retina էկրան, երկմիջուկ A5 պրոցեսոր, 5մպ iSight ֆոտոխցիկ, 1080p տեսագրություն անելու հնարավորություն, պատկերի ստաբիլիզացիա, դեմքի ճանաչման ֆունկցիա, պանորամայի ստեղծման ֆունկցիա, ինչպես նաև նոր միակցիչ Lightning-ը:

Այն աշխատում է iOS 6 օպերացիոն համակարգով և հագեցած է Siri ձայնային օգնականով: Փլեյերի հետ միասին տրվելու է նաև նոր EarPods ականջակալները:

Առանց լիցքավորման այն աշխատում է 40 ժամ: Հաստությունն է 6.1մմ, քաշը՝ 88 գրամ: Այն հասանելի է լինելու 5 գույնով, վաճառքի դուրս կգա հոկտեմբերին: Արժեքը 32Գբ տարբերակի համար կլինի 299 դոլար, իսկ 64Գբ-ի համար՝ 399 դոլար: