Yandex-ը թողարկել է սեփական բրաուզերը

Yandex ընկերությունը YaC տեխնոլոգիական կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է սեփական բրաուզերը: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից:
Yandex բրաուզերն ունի «Ամենամինիմալիստիական ինտերֆեյսը շուկայում», ասել է Yandex-ի դիզայներ Կոնստանտին Գորսկին:

Այն նախագծված է WebKit հարթակով, որը օգտագործվում է նաև հայտնի Chrome և Safari բրաուզերներում: Բրաուզերը հագեցած է Turbo տեխնոլոգիայով, որը «սեղմում» է թրաֆիկը՝ օգնելով օգտագործողին խնայողություն անել ինտերնետ ծախսերում: Այս տեխնոլոգիայի հեղինակը Opera Software ընկերությունն է, նույն Turbo-ն օգտագործվում է նաև Opera Mini բրաուզերում: Բրաուզերի վերնամասում տեղակայված է որոնման դաշտը, «ետ» կոճակը, tab-երը և Yandex կոճակը: Բրաուզերով օգտագործողի կողմից ներբեռնված ֆայլերը ստուգվում են «Կասպերսկու լաբորատորիայի» համակարգով:

Բրաուզերում ինտեգրված են նաևYandex-ի էլ.փոստը, թարգմանիչը, ամպային պահարանը, որոնողական համակարգը: Ցանկության դեպքում օգտագործողը կարող է օգտվել այլ որոնողական համակարգերից:

Նոր բրաուզերի առաջին տարբերակը հնարավոր է ներբեռնել այստեղից սկսած ժամը 17:00-ից: