Skype օգտագործողներին վտանգ է սպառնում

Հայտնաբերվել է Skype-ի և մի շարք սոցցանցերի միջոցով նամակների տեսքով մասայական տարածվող նոր վիրուս: Worm կոչվող այս վիրուսը վարակում է Windows համակարգիչները: Օգտագործողները ստանում են վնասակար հղումներով հաղորդագրություններ իրենց Skype-ի կամ սոցցանցի ընկերներից՝ չկասկածելով, որ դրանք կեղծ են:

Այս վիրուսի գոյությունը հաստատել են «Դոկտոր Վեբ»-ը, «Կասպերսկու Լաբորատորիա»-ն և «Վիրուսբլոկադա»-ն: Ուղարկվող նամակները պարունակում են «Սա քո նոր ավատա՞րն է» հարցական գրությունը և կից հղում, որը սեղմելիս ներբեռնվում է վիրուս պարունակող ZIP ֆայլը:

Worm.NgrBot-ը կարողանում է հափշտակել օգտագործողի գաղտանաբառերը՝ սկսած YouTube-ից մինչև Facebook և արգելափակել համակարգչի մուտքը հակավիրուսային ընկերությունների կայքեր: