Թողարկվել է Angry Birds Star Wars-ի երկու նոր թրեյլեր

Երեկ մենք ձեզ ցուցադրեցինք Angry Birds Star Wars նոր խաղի թրեյլերը, որտեղ թռչունները հայտնի ֆիլմի հերոսներ Լյուքի և Լեյի դերերում են: Այսօր Rovio ընկերությունը ներկայացրել է ևս երկու թրեյլեր, որտեղ գլխավոր հերոսները Խան Սոլոն և Չուբական են, ինչպես նաև C3PO և R2D2 ռոբոտները: Հիշեցնենք, որ խաղը գործարկվելու է նոյեմբերի 8-ին՝ Android, iOS, Windows Phone, PC և Mac օպերացիոն համակարգերի համար: