Skype-ում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն

Skype-ում վտանգավոր խոցելիություն է հայտնաբերվել: Այս մասին գրում է ռուսական տեխնոբլոգ habrahabr.ru-ն: Խոցելությունը հնարավորություն է տալիս կոտրել ցանկացած հաշիվ (account): Դրա համար անհրաժեշտ է ընդամենը օգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեն:

Կոտրելու մեթոդը հետևյալ կերպ է կատարվում: Չարամիտ հաքերը կարող է գրանցել նոր Skype  անուն օգտագործողի e-mail հասցեով (տեխնիկապես դա հնարավոր է): Դրանից հետո հնարավոր է հանգիստ մտնել ստեղծած հաշվի էջ, ջնջել բոլոր cookie ֆայլերը և խնդրել գաղտնաբառի վերականգման հարցում: Որից հետո Skype-ը կցուցադրի հղում պարունակող պատուհան: Սեղմելով հղման վրա՝ հնարավոր կլինի ընտրել անհրաժեշտ Skype անունը և փոխել գաղտնաբառը: Այս կերպ չարամիտ հաքերները կարողանում են տիրանալ Ձեր Skype հաշվին:

Skype-ն առայժմ որևէ կերպ չի մեկնաբանում այս խոցելիությունը: Միակ մեթոդը՝ խուսափելու հաքերներից, անհրաժեշտ է մուտք անել skype.com-ում ձեր հաշիվը և փոխել հիմնական էլ.փոստը նորով (ձեչ ոչ այնքան հայտնի էլ.փոստի հասցեով):