Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը բաղկացած է լինելու 3 տեսարանից

Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մասին նկարահանվող ֆիլմը բաղկացած է լինելու ընդամենը երեք տեսարանից: Դրանցում նկարագրվելու է ընկերության կարևոր արտադրանքների շնորհանդեսի նախօրեն: Այս մասին գրում է Ars Technica-ն՝ հղելով ֆիլմի սցենարի հեղինակ Ահարոն Սորկինին:

Նրա խոսքով, յուրաքանչյուր տեսարան տևելու է 30 րոպե: Ֆիլմում, մասնավորապես, ցուցադրվելու է Mac համակարգչի, NeXT համակարգչի և iPod փլեյերի շնորհանդեսների նախօրեն:

Սթիվ Ջոբսի կենսագրությունը, որը դարձավ 2011թ-ի ամենավաճառվող գիրքը, կազմված է Սթիվի հետ Ուոլթեր Այզեկսոնի էքսկլուզիվ հարցազրույցների հիման վրա: Իսկ նրա կենսագրությունը էկրանիզացնելու իրավունքը ձեռք է բերել Sony Pictures-ը: Ֆիլմի սցենարիստ Ահարոն Սորկինը աշխատել է նաև Facebook-ի մասին նկարահանված «Սոցիալական ցանց» ֆիլմի շուրջ: Հիշենք, որ ֆիլմում Սթիվ Ջոբսի դերում է դերասան Էշթոն Կատչերը: