«Armnet 2012» կոնֆերանս (ֆոտոշարք)

Դեկտեմբերի 8-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կայացավ «ArmNet 2012»  նախագծի եզրափակիչ միջոցառում ՏՏ միջազգային 3-րդ կոնֆերանսը ՝ «Բրենդեր և թվային տեխնոլոգիաներ» թեմայով:

Կոնֆերանսի ընթացքում ներկայացումներով հանդես եկան ոլորտի հայ և միջազգային հայտնի փորձագետներ՝ Անտոն Մերկուրովը (Instid Russia փորձագետ, Ռուսաստան), Արտաշես Մկրտչյանը (Hayland.am սոցիալական ցանցի ղեկավար, Հայաստան), Իլյա Սիդորովը (Google Russia նախագծերի ղեկավար, Ռուսաստան), Միխայիլ Իլյիչովը (Վեբ բիզնեսի փորձագետ, Ռուսաստան), Սամվել Մարտիրոսյանը (Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ, Հայաստան) և այլք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆոտոշարք կոնֆերանսից:

Կոնֆերանսին հաջորդեց համահայկական վեբ-մրցույթի՝ «ArmNet Awards 2012»-ի  ամփոփումը և մրցանակաբաշխությունը:

«ArmNet 2012» ամենամյա միջոցառումների շարքի կազմակերպիչներն են Maeutica ընկերությունը, Orange-ը և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպությունը: