Apple-ը ներկայացրել է իր iPhone 5S սմարթֆոնի նոր գովազդը: Strength (ուժ) անունը կրող գովազդային հոլովակը բնույթով սպորտային է:
Այն դարձել է «You’re more powerful than you think» գովազդային արշավի մի մասը: Վիդեոգովազդը ցուցադրում է iPhone 5S -ը՝ որպես ֆիթնես սարք, որը հագեցած է մի շարք սպորտային հավելվածներով՝ Withings Health Mate, Adidas miCoach, Nike+ Running և այլնք:
iPhone 5S-ի նոր գովազդում հնչում է Ռոբերտ Պրեստոնի Chicken Fat երգը: