Որո՞նք են Мас համակարգիչների «տաք» կոճակները

MacBook_Keyboard-590x442Մեր օրերում, երբ ամեն վայրկյան թանկ է մեզ համար, անգամ համակարգիչը միացնելու և անջատելու գործընթացը կարող է շատ դանդաղ թվալ:

Եթե դուք ունեք միանգամից մի քանի համակարգիչ և անհրաժեշտ է դրանք արագորեն անջատել, իսկ մի քանիսը բեռնել, օգնության են գալիս «տաք» կոճակների կոմբինացիաները:

Միանգամից նշենք, որ նոր սերնդի նոութբուքերում այդ կոմբինացիայի փոխարեն օգտագործվում է Power կոճակը, իսկ ավելի հին մոդելում կամ ստացիոնար Мас համակարգիչներում՝ Eject կոճակը:

Օրինակ Mac համակարգիչն անջատելու համար անհրաժեշտ է սեղմել Control +⌘Command + ⌥Option + Power/Eject կոմբինացիան և սարքը առանց որևէ հակաճառումների կանջատվի՝ միայն հարցնելով պահպանել արդյոք ծրագրերում և փաստաթղթերում փոփոխությունները:

Կոճակների կոմբինացիա կարելի է օգտագործել նաև համակարգիչը քնի կամ բեռման և կամ էկրանի անջատման ռեժիմներն ակտիվացնելու համար:

Ձեր սիրելի Мас համակարգիչը կվերաբեռնի Control +⌘Command + Power/Eject կոմբինացիան, իսկ քնի ռեժիմը կակտիվանա ⌥Option + ⌘Command + Power/Eject-ի դեպքում:

Կարելի է նաև անջատել էկրանը Control +⇧Shift + Power/Eject կոճակների սեղմումով: Էկրանը կանջատվի, սակայն հենց ինքը համակարգիչը կմնա աշխատանքային ռեժիմում: