Start Menu-ն իսկապես վերադարձել է
Հին, սակայն նաև նոր Start menu-ն կպարունակի Windows 8-ի տարրեր, օրինակ` «կենդանի» կոճակներ, որոնք ժամանակ առ ժամանակ կթարմացվեն: Օգտագործողը հնարավորություն կունենա փոփոխել Start Menu-ի չափսերը: Այն նաև կունենա համընդհանուր որոնում և կցուցադրի նաև վեբ-արդյունքներ:
Այս մասին ևս հայտնի էր, սակայն միայն ոչ պաշտոնական աղբյուրներից:
Կատարելագործված մուլտիթասքինգ և մեկից ավելի Desktop-ներ
OS X-ում և Linux-ում վաղուց գործում է ընթացիկ ծրագրերն ու բաց պատուհանները տեսնելու հնարավորություն. Microsoft-ը ևս ավելացնում է այս Task View ֆունկցիան, որը ցուցադրում է այդ պահին բաց բոլոր պատուհանները: Կա նաև մի քանի desktop-ներ ունենալու հնարավորություն:
Թարմացվել է Command Prompt-ը
Իրականում թարմացումը ներառում է ընդամենը մի փոփոխություն. այսուհետ հնարավոր է քլիք անելու փոխարեն օգտագործել Ctrl+V-ն: Փոքր փոփոխություն է, սակայն նրանք, ովքեր հաճախ են օգտագործում Command Prompt-ը, շատ կուրախանան:
Համաժողովին Microsoft-ի ներկայացուցիչները նշել են, որ Windows 10-ն առայժմ գտնվում է մշակման սկզբնական փուլում: Մանրամասները կներկայացվեն հանրությանը 2015-ի ապրիլին կայանալիք BUILD կոնֆերանսին, իսկ Windows 10-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի 2015-ի վերջին:
Աղբյուրը` lifehacker.com