Պաշտոնապես ներկայացվել է Android-ի նոր տարբերակը

Քիչ առաջ Google-ն իր պաշտոնական բլոգում ներկայացրեց Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը` Lollipop-ը: ՕՀ-ը ներկայացվել էր դեռ Google I/O համաժողովին, սակայն Android L կոդային անունով: Lollipop-ը կաշխատի սարքերի մեծամասնության վրա և կառաջարկի օգտագործողներին կարգավորումների լայն ընտրանի:

Lollipop-Forest-750x422Բացի նոր դիզայնից` Android-ի նոր տարբերակն ունի էներգախնայողության նոր ֆունկցիա, որը թույլ կտա սմարթֆոնն օգտագործել 90 րոպե շարունակ` գրեթե սպառված մարտկոցով:

Lollipop-ում lockscreen-ը, պատկերակներից բացի, ցուցադրում է բազմաթիվ ծանուցումներ, այդ թվում` հաղորդագրությունները: Բացի այդ` կարելի է lockscreen-ից միանգամից անցում կատարել զանգելու մենյուին` սահեցնելով էկրանը դեպի աջ:

Android 5.0 Lollipop-ը տեղադրված կլինի Nexus 6, Nexus 9 և Nexus Player սարքերի վրա: Իսկ Nexus 4, 5, 7, 10 և բոլոր Google Play Edition սարքերն առաջինը կստանան թարմացումը: Սպասվում է, որ ՕՀ-ը կթարմանա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: