Դրամահավաք՝ «Անբան հուռին» մուլտֆիլմն ավարտին հասցնելու նպատակով (տեսանյութ)

p613Երեք տարի առաջ էնտուզիաստների մի խումբ սկսեց աշխատել «Անբան հուռին» մուլտֆիլմի վրա, որը հիմնված է Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի վրա։  Ներկա պահին թիմը ֆինանսական աջակցության կարիք ունի՝ 14 րոպեանոց մուլտֆիլմի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Բացի հիմնական թիմից՝ մուլտֆիլմի վրա աշխատում են նաև երգահաններ ու երաժիշտներ։

Այժմ IndieGoGo կայքում դրամահավաք է կազմակերպվել, և մեկ շաբաթվա ընթացքում հավաքվել է անհրաժեշտ գումարի 20%-ը։ Առջևում կա դեռ 54 օր, այնպես որ նախաձեռնությունը մեծ շանսեր ունի հաջողության հասնելու։ Այս տեսանյութում կարող եք դիտել, թե ինչպես են ընթանում թիմի աշխատանքները․

«Անբան հուռի»-ի թիմի հաջողված աշխատանքներից է “Drunk Hens” (Հարբած հավերը) մուլտֆիլմը, որը YouTube-ում գրանցել է մոտ 800,000 հազար դիտում։ Այն 2008 թվականին կայացած «Ես եմ» կինոփառատոնում արժանացել է Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակի՝  լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։