Samsung-ը ցուցադրել է իր ամենաբարակ Galaxy A7 սմարթֆոնը

Galaxy-A7-1Samsung ընկերությունը Մալայզիայում անցկացրել է միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել է սպասված Galaxy A7 սմարթֆոնը: Հեռախոսի հաստությունն ընդամենը 6,3 մմ է. սա Samsung-ի երբևէ ներկայացրած ամենաբարակ մոդելն է:

Galaxy A7-ը պատրաստված է մետաղից և ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1920 x 1080 պիկսել թույլատրությամբ: Սմարթֆոնի պրոցեսորը ութամիջուկ Snapdragon 615-ն է, որի ունի 1,5 ԳՀց հաճախականություն և Adreno 405 գրաֆիկական արագացուցիչ:

Galaxy-A7-5

Galaxy-A7-4

Galaxy-A7-3

Galaxy-A7-2

Galaxy A7-ն ունի 13 ՄՊ տեսախցիկ, 2600 մԱ/ժ մարտկոց և Android KitKat օպերացիոն համակարգ:

Սպասվում է, որ սմարթֆոնը կարժենա մոտ 400 դոլար: Մոդելի այլ մանրամասները հայտնի կդառնան այն ժամանակ, երբ ընկերությունը ներկայացնի սմարթֆոնը բոլոր երկրների համար:

Աղբյուրը՝ Phonearena.com