Amazon-ը ինտերնետ հասանելիությամբ մատանի է ստեղծել

Շնորհանդեսին ընկերությունը ներկայացրել է նոր գաջեթներ Alexa ձայնային օգնականի աջակցությամբ: Ավանդական սարքերի եւ ականջակալների հետ միասին Amazon-ը ներկայացրել է իր նոր՝ Echo Loop մատանին:

Այն խելացի մատանու նախատիպն է, այդ իսկ պատճառով վաճառքի համար նախատեսված նմուշները սահմանափակ քանակությամբ կլինեն: Արտաքինից նման է սովորական մատանու, իսկ հեռվից հիշեցնում է խոշոր ամուսնական մատանի:

Սարքը ունի բարձրախոսներ, միկրոֆոն: Խոսափողի օգնությամբ կարելի է շփվել ձայնային օգնականի հետ ։Մատանու օգնությամբ հնարավոր կլինի համացանցում տեղեկատվություն որոնել կամ շփվել Alexa-ի միջոցով:

Նախքան օգտագործելը մատանի-սարքը պետք է սինքրոնիզացնել սմարթֆոնի հետ: Արժեքը $130 է: