Amazon-ի ու Facebook-ի նվերները ծրագրավորողներին

Amazon-ն այսօր թողարկել է Codeguru ծառայությունը, ավելի ճիշտ այն դրվեց բաց հասանելիությամբ։ Այն մեքենայական ուսուցման շնորհիվ վերլուծում է ծրագրային կոդի տրամաբանությունը, սինտաքսիսն ու հուշում է, թե ինչպես կարելի է կատարելագործել ու բարելավել դրա հատկանիշները։ Ծառայության կարգախոսը բավականին հետաքրքիր է՝ Find your most expensive lines of code- այն կհուշի, թե ինչքան պրոցեսորային ժամանակ կարող եք խնայել, ուղղելով այս կամ այն սխալը։ Երեք ամիս այն հնարավոր է օգտագործել անվճար։

Անցյալ շաբաթ էլ Amazon-ը թողարկեց Honeycode ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հավելվածներ պատրաստել առանց ծրագրավորման։ Իսկ Facebook-ում վերջերս թողարկել են հատուկ թարգմանիչ, որն աշխատում է ծրագրավորման լեզուների դեպքում։ Ծրագիրը տիրապետում է Python, C++ և Java լեզուներին, ու ծրագրային կոդը փոխակերպում է մեկից մյուսին։