Հաքերները Amazon-ի տասնյակ խանութներ են թալանել

Amazon  ընկերությունն ու օնլայն հարթակից օգտվող խանութները ցանցահենների ձեռքում են հայտնվել և կիբեռզոհ դարձել։ Bloomberg պարբերականը հայտնում է , որ 2018 թվականի մայիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում հարթակը բազմիցս ենթարկվել է կիբեռհարձակումների, որի արդյունքում ընկերությունները բավականին գումար են կորցրել։

Հիմա ընկերության իրավաբանները փորձում են հասանելություն ստանալ օգտատերերի քարտերից գումարների գանձման տվյալներին՝ հույս ունենալով, որ այս կերպ կգտնեն հանցագործներին։

Amazon-ը գործի մանրամասները չի հաղորդում, բայց մի բան հայտնի է, որ նմանատիպ պատահարները հարթակի համար նորույթ չեն։ Հաճախ ցանցահենները նմանատիպ թալան կազմակերպելու համար ֆիշինգային կայքերից ու հավելվածներից են օգտվում։