Amazon-ը սկսել է մենեջերներին ռոբոտներով փոխարինել

Amazon սկսել է ռոբոտներին  կառավարման պաշտոններ վստահել, որոնք մինչ այդ զբաղված էին մտավոր աշխատանքով, հաղորդում է Bloomberg-ը:

Խոսքը վեցանիշ աշխատավարձով մենեջերներին հատուկ ծրագրային ապահովմամբ փոխարինելու մասին է, որը կարող է կանխատեսել ապրանքի պահանջարկը և պատշաճ գին սահմանել:

Ըստ Bloomberg աղբյուրների, այժմ մատակարարները կսկսեն աշխատել հատուկ ծրագրային ապահովման հետ, առանց աշխատակիցների հետ հաղորդակցվելու:

«Amazon-ը հասկացավ, որ շատ բարձր վարձատրվող աշխատողները շատ ժամանակ են ծախսում այն գործողությունների վրա, որոնք կարող են ևպետք է ավտոմատացված լինեն: Թվերը չեն ստում. այս մոդելը ավելի շահավետ է», – ասել է 2014-2016 թվականներին ընկերությունում աշխատած մենեջեր Էլեյն Քվոնը: