Amot.am. հեռացրեք Հայաստանի սխալ քարտեզը (տեսանյութ)

Օրերս գործարկվել է նոր նախագիծ, որի նպատակն է հայտնաբերել հայկական այն կայքերը, որտեղ օգտագործվում է Հայաստանի հին՝ ՀԽՍՀ ժամանակաշրջանի քարտեզը։ Նախագիծն ունի հետաքրքիր հասցեով կայք՝ ggg.amot.am, որտեղից կարող եք ներբեռնել Միացյալ Հայաստանի սահմաններն ընդգծող քարտեզի .kml ձևաչափի նիշքը և զետեղել այն Google-ի քարտեզում:

Տեղադրման մանրամասն գործընթացը նկարագրված է այս տեսանյութում․

ggg.amot.am-ում ներկայացված է այն կայքերի ցուցակը, որոնք դեռ օգտագործում են Հայաստանի հին քարտեզը․ դրանց թվում է ՀՀ ոստիկանության, Միգրացիոն պետական ծառայության կայքերը։