Android 11-ով ավելի դժվար կլինի լրտեսել մարդկանց

Google ընկերությունն արդեն շատ շուտով հանրությանը կներկայացնի Android 11-ի վերջնական տարբերակը: Այդ պատճառով էլ համացանցում օր օրի ավելի շատ մանրամասներ են հայտնվում այդ օպերացիոն համակարգի մասին: Դե, ընդունված մարքեթինգային քայլ է, իբր արտահոսքի անվան տակ բաց են թողնում այն ինֆորմացիան, որը պետք է դրական ֆոն ստեղծի արտադրանքի հանդեպ: Ու այս անգամ նույնպես, իբր գաղտնի աղբյուրը նոր մանրամասներ է բացահայտել: Մեկանգամյա լուծումներն այս օպերացիոն համակարգում ավելի շատ կլինեն:
Բոլորին է ծանոթ են այսպես կոչված մեկանգամյա լուծումները Android 10 օպերացիոն համակարգում: Այսինքն, համակարգը տեղադրելու ժամանակ օգտատերը թույլտվություն է տալիս կամ չի տալիս, իր տեղակայման վայրը որոշելու: Android 11-ում ավելի են խորացել: Գլոբալ մեկանգամյա թույլտվություն պետք է տալ նաև տեսախցիկի ու միկրոֆոնին հասանելիության համար: Այնպես որ, եթե օգտատերը չի վստահում այս կամ այն հավելվածին, նա կարող է արգելել ոչ միայն որոշել իր տեղակայման վայրը, այլև հասանելիություն չտալ տեսախցիկին ու միկրոֆոնին:
Իհարկե, այս տարբերակը քաղաքացիներին չի ազատի հատուկ ծառայությունների ամենատես տեսադաշտից, կամ էլ նախապես տեղադրված լրտես ծրագրերից: Սակայն օգտատերերը գոնե ապահովագրված են կասկածելի ծրագրային ապահովումների միջոցով լրտեսվելուց: