Android M vs. Android Lollipop. վիզուալ համեմատություն

Որոնք են Lollipop-ի և Android M օպերացիոն համակարգի տարբերությունները․ մենյուի, ֆունկցիաների և ինտերֆեյսի համեմատությունը կներկայացնենք սքրինշոթներով։

Unlock էկրան

Ի տարբերություն Lollipop-ի՝ Android M-ը ստացել է ավելի հաստ տառատեսակ, նոր պաստառներ, ինչպես նաև Google Now պատկերակ՝ հեռախոսի փոխարեն։

1

Հավելվածների մենյու

Հավելվածների մենյուն Android M-ում թերթվում է ուղղահայաց կերպով և կա որոնման հնարավորություն։ Ամենավերևում ցուցադրված են ամենահաճախ օգտագործվող հավելվածները։

2

Արագ կարգավորումների մենյու

M տարբերակի արագ կարգավորումներն ավելի բազմազան են։

3

«Չանհանգստացնել» ռեժիմ

Այժմ կա առանձին «Չանհանգստացնել» ֆունկցիա, որը նույնպես կարելի է կարգավորել։

4

Google Now

Այժմ Google Now-ն ցուցադրում է նաև ամենից հաճախ օգտագործվող հավելվածները։

7

Հաշվիչ

Հաշվիչը կատարելագործվել է։

8

Ժամացույց

Արտաքնապես փոփոխվել են տառատեսակները, որոնք ավելի պայծառ են։ Ավելացվել է նաև շաբաթվա առաջին օրը ընտրելու հնարավորություն։

9

Նոր կոնտակտ

Նոր կոնտակտի ստեղծումն արդեն ավելի արագ է կատարվում։

10

Հեռախոս

Այստեղ մենյուի բառերը փոխարինվել են պատկերակներով։

12

Կարգավորումներ

Կարգավորումներում հայտնվել է «Google» բաժին, որտեղ տեղակայված են Google-ի բոլոր կարգավորումները, որոնք մինչ այդ հասանելի էին Google Now-ի միջոցով։

15

Մուգ տոներ

Օգտագործողները վաղուց էին սպասում մուգ տոներով ինտերֆեյսի։ Ավելացվել է նաև հետաքրքիր ֆունկցիա, որը օրվա ժամից կախված փոխում է գունային թեման։

16

Հավելվածների մենյու 1

Այս մենյուն արդեն թերթվում է ուղղահայաց։

20

Հավելվածների մենյու 2

Այժմ կարելի է առանձին մենյուից ընտրել լռակյաց ծրագրերը (երկու սքրինշոթն էլ Android M-ից են)։

21

Հավելվածների մենյու 3

Հավելվածների օգտագործած ֆունկցիաներն արդեն ավելի հեշտ է կառավարել։

22

Հավելվածների մենյու 4

Օպերատիվ հիշողության նոր մենյուն ավելի շատ տվյալներ է հաղորդում օգտագործվող հավելվածների մասին։

23

Կապի կարգավորումների չեղարկում

Այժմ կարգավորումներում հնարավոր է արագորեն զրոյացնել կապի կարգավորումները։

24

По материалам phonearena