Google-ը թողարկել է Android 7.0-ը

Google-ը սկսել է տարածել իր նոր օպերացիոն համակարգի` Android 7.0 Nougat-ի վերջնական տարբերակը, որն այս պահին հասանելի է Nexus շարքի սարքերի` Nexus 6-ի, Nexus 5X-ի, Nexus 6P-ի, Nexus 9-ի, Nexus Player-ի ու Pixel C պլանշետի համար:

Իսկ սեպտեմբերի 7-ին կթողարկվի LG Electronics-ի V20 առաջատար սմարթֆոնը, որը ևս կաշխատի Android 7.0 օպերացիոն համակարգով:

TechCrunch-ը գրում է, որ թարմացումը կտարածվի աստիճանաբար` մի քանի շաբաթվա ընթացքում:

Google-ը ներկայացրել էր Android-ի հերթական տարբերակը դեռևս 2016-ի ապրիլին, իսկ մայիսին կայացած I/O կոնֆերանսին հրապարակել ՕՀ-ի մանրամասները: Android Nougat-ն ունի ավելի քան 250 նոր ֆունկցիաներ:

Աղբյուրը` TechCrunch