Android-ի հավելվածները հնարավոր է՝ գործարկվեն Chromebook-ների վրա

Ներկայումս խրոմբուքները թույլատրում են հավելվածներ ներբեռնել Chrome Web Store-ից, ինչպես կարելի է ընտրել Android հավելվածները, սակայն որոշակի փորձնական ժամանակով: Բայց ըստ վերջին տեղեկությունների՝ հնարավոր կլինի շուտով ներբեռնել միլիոնավոր Android հավելվածներ:

Բացել Chrome OS-ը Play Store-ի համար ավելացնում է Chrome OS-ի ֆունկցիոնալությունը, ինչպես նաև տալիս է նոր շուկա Android ծրագրավորողների համար:

խռոմ2

Միակ խնդիրն այն է, որ հիմնականում խրոմբուքերն օգտագործում են թաչ համակարգ և ստեղնաշար, այն դեպքում, երբ Android հավելվածները նախատեսված են թաչ համակարգի համար: Նրանք, ովքեր փորձել են օգտագործել Microsoft Office-ը համակարգչի թաչ սքրինի վրա, կարող են հաստատել, որ այնքան էլ հարմար չէ:

Դեռևս հայտնի չէ, թե նոր հնարավորությունը երբ հնարավոր կլինի կիրառել, բայց առաջիկայում Google-ի ծրագրավորողների կոնֆերանսն է, որի ընթացքում հնարավոր է՝ որոշակի տեղեկություններ հայտարարվեն նոր ֆունկցիայի մասին:

Աղբյուրը՝ Reddit, Ars Technica