Android P-ում ներդրված արհեստական բանականությունը ավելի ինքնավար կդարձնի սմարթֆոնը

Android P –ին արհեստական բանականության հաշվին կարող է ավելացնել ձեր սմարթֆոնի աշխատանքի ինքնուրույնության բաժինը մի քանի անգամով։ Դրա համար մշակողները էկրանի պայծառության ադապտացիոն նոր համակարգ են մշակել։

Adaptive Brightness

Այս գործառույթի հիմքում ընկած է արհեստական բանականության տարրերը, որը պարբերաբար վերլուծում է թե ինչպես է օգտատերը փոփոխում իր սմարթֆոնի էկրանի պայծառությունը օրվա տարբեր ժամերին։ Վերլուծություն կատարելուց հետո համակարգը կարող է ավտոմատ կերպով կարգավորել էկրանի պայծառությունը։

App Standby Bucket

Այս գործառույթը սմարթֆոնի աշխատանքը բարելավում է չկիրառվող գործառույթները անջատելու միջոցով։ Արհեստական բանականությունն ինքնուրույն կհասկանա, որ օրինակ` օգտատերերը հաճախ չի օգտվում Wi Fi կապից և կանջատի այն։