4 պարզ քայլ Android սմարթֆոնը պաշտպանելու համար

Սմարթֆոնի տվյալները պաշտպանելու համար բավական է միայն հետևյալ պարզ կանոնների: Google-ը և մի շարք այլ ընկերություններ ջանքեր չեն խնայում, որպեսզի անվտանգ պահեն իրենց պրոդուկտները և օգտատերերի տվյալները:  Հաքերները մշտապես նոր մեթոդներ ու մեխանիզմներ են մշակում սերվեներն ու համակարգերը կոտրելու և տվյալներ գողանալու նպատակով: Ձեր սմարթֆոնի տվյալները վտանգի չենթարկելու համար առաջարկում ենք հետևել այս պարզ կանոններին:

Օգտագործե՛ք էկրանի արգելափակման ֆունկցիան

Էկրանի արգելափակումը միշտ միացրած պահեք, կարևոր չէ, որ միջոցին նախապատվությունը կտաք՝ մատնահետքով նույնականացմանը, գաղտնաբառին, գրաֆիկական բանալուն կամ էլ Face ID դեմքերի նույնականացման համակարգին: Բարեբախտաբար, ժամանակակից գրեթե բոլոր սմարթֆոններն օժտված են մատնահետքի սկաներով, որն էլ Ձեր սարքավորման հասանելիությունը կսահմանափակի օտար անձանց համար:

Միացրե՛ք երկփուլային վավերացումը

Շատ ծառայություններ ունեն երկփուլային վավերացման գործառույթ:  Ընտրեք Ձեզ հարմարավետ գաղտնաբառերի գեներատորը, օրինակ՝ Google Authenticator-ը, «Яндекс.Ключ»-ը կամ էլ SMS հաղորդագրությամբ երկփուլային մուտքի հնարավորությունը:

Հիշեք նաև ապահով և ուժեղ գաղտնաբառ ընտրել, մի օգտագորեք նույն գաղտնաբառը տարբեր  հարթակների հաշիվների համար: Կարող եք օգտվել գաղտնաբառեր առաջարկող ծրագրերից, օրինակ՝ PasswordSafe-ից կամ RememBear: Password-ից:

Մի՛ վստահեք անծանոթ կոնտակտներին

Պարզ, բայց կարևոր կանոն է, որը շատերը պարբերաբար խախտում են: Եթե անծանոթից նամակ եք ստացել, որը պարունակում է հղում, ապա մի շտապեք բացել այդ հղումը: Նախքան դա անելը՝ երկար մտածեք արդյոք արժե ռիսկի դիմել, այլապես կարող է վատ ավարտ ունենալ:

Հավելվածները և խաղերը ներբեռնե՛ք միայն Google Play-ից

Այլ աղբյուրներից հավելվածներ բեռնելիս լիարժեք համոզվեք, որ դրանք անվտանգ են: Google-ը անընդհատ կատարելագործում է իր պաշտպանության միջոցները և հայտնաբերում է վտանգները, այդ թվում և իր օնլայն-խանութում: Այն պարբերապար սկանավորում է սմարթֆոնը, ինչպես նաև Google Play-ում առկա հազարավոր հավելվածները թաքնված վտանգնեը բացահայտելու համար: Հետևաբար այլ աղբյուրներից ծրագրեր բեռնելիս, անպայաման համոզվեք, որ այն անվտանգ է: