Արքայազն Ուիլյամը և Angry Birds-ը կթողարկեն համատեղ խաղ (տեսանյութ)

Tree_PangolinՄեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու Rovio Entertainment ընկերությունը կթողարկեն համատեղ խաղ, որը կլինի որսագողության վնասների մասին։Այս մասին գրում է People-ը։

Նախագիխը նվիրված է կարմիր գրքում հայտնված այն կաթնասուններին, որոնք վտանգի դեպքում գնդի են վերածվում։ Խաղը կոչվելու է Roll with the Pangolins։

«Այս կենդանիները ոչնչանալու եզրին են, և նրանք կդադարեն գոյություն ունենալ, եթե մենք ոչինչ չնախաձեռնենք»,— ընդգծել է արքայազնը։

Roll with the Pangolins-ը հասանելի կդառնա Angry Birds օգտագործողներին։ Խաղը կանցկացվի մրցույթի նման, որին մասնակցելու համար անհրաժեշտ կլինի տեղադրել Angry Birds Friends հավելվածը։

Աղբյուրը՝ People