Apacer Blade Fire DDR4 հիշողության մոդուլներ՝ էքստրեմալ դիզայնով

Մեկ տարի առաջ ներկայացվեցին Apacer Blade DDR4 հիշողության մոդուլները՝ նախատեսված արագության սիրահարների համար, իսկ այս շաբաթ արդեն թողարկվել է Apacer Blade Fire DDR4 մոդուլը: Արտաքին տեսքի բնորոշումներից է կարմիր լուսադիոդային կափարիչը՝ կառուցված կեռաձև ռելիեֆային ռադիատորի վրա: Այն ազդանշան է տալիս՝ կրակի և մարտի դաշտում կիրառվող շեղբերի ասոցիացիա ստեղծելով:

մոդուլ1

4, 8 և 16 ԳԲ մոդուլներից բացի՝ հասանելի է նաև 32 ԳԲ տարբերակ: Դրանք կարելի է համադրել Intel Z170 հարթակի հետ:

մոդ2

Մոդուլներն աշխատում են արդյունավետ հաճախականությամբ՝ 2400 – 3200 ՄՀց՝ 1,2-1,35 Վ լիցքով: Ամենաարագ DDR4-3200 մոդուլներն աշխատում են 16-16-18-38 ուշացումներով: Գների մասին դեռևս տեղեկություն չկա:

Tech Power Up