ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Scelta
Գինը՝ 3.99$ – անվճար
Մարզական հավելված է, որը կօգնի հետևել քաշի կորստին։ Ամեն օր մուտքագրեք ձեր քաշի տվյալները և հավելվածը կհաշվարկի, թե օրվա ընթացքում ինչքան քաշ եք կորցրել։
Home Budget Plan Pro
Գինը՝ 1.99$ – անվճար
Հավելվածը կօգնի կարգավորել ձեր հաշիվները։ Մուտքագրեք ձեր ծախսերի քանակը, սահմանեք օրվա ծախսը և հավելվածը ձեզ կհուշի, երբ սահմանվածից ավել ծախսեք։
Studium – Flashcards & Quizzes
Գինը՝ 0.99$ – անվճար
Ֆլեշ քարտ համակարգ է, որը ցանկացած պահին կարող է օգտագործվել ցանկացած վայրում։ Կարող եք անգամ ստեղծել կոնտենտ, որը կներառի լուսանկարներ, ֆայլեր և տեքստային մաս։
PodCruncher Podcast Player App
Գինը՝ 4.99$ – անվճար
Հավելվածը թույլ է տալիս հետշտությամբ գտնել ու բաժանորդագրվել ավելի քան 250.000 երաժշտական ալբոմների ալիքներին։ Վայելեք ձեր սիրելի երաժշտությունը, փնտրեք կատեգորիաներով և պահպանեք ձեզ դուր եկած կատարումները։