App Store-ը մի շարք հավելվածներ դարձրել է անվճար կամ մեծ զեղչեր է սահմանել

Appleinsider բլոգը հարապարակել է App Store-ի մի քանի վճարովի խաղեր ու հավելվածներ, որոնք դարձել են անվճար կամ զգալիորեն զեղչվել են: Կարատինի ժամանակ այս խաղերը կօգնեն ավելի արդյունավետ ու հետաքրքիր անցկացնել ազատ ժամանակը:

App Store-ի ամսվա խաղը- This War of Mine

Ահա Ձեզ վառ օրինակ՝ խաղ ծանր օրերի մասին: Դուք այս խաղում կտեսնեք ցավ, տառապանք, մահ, ինչպես են պայմանները կոտրում նախկինում ուժեղ մարդկանց, մի խոսքով, իսկական հարդկոր: Չնայած նրան, որ խաղը Ձեր առջև ոչ մի  խնդիր չի դնում, ոչ մի հանձնարարություն չի տալիս, դուք շատ հեշտ կկողմնորոշվեք՝ ո՞ւր գնալ, ի՞նչ անել ու ինչպե՞ս վարվել:

Մենամարտ iPhone-ով- Shadow Of Death

Կամ էլ կարող եք ընկղմվել մենամարտերի աշխարհ, շատ գեղեցիկ RPG-ով:  Այստեղ հիմնական շեշտադրումը մենամարտերն են: Անգամ Infinity Blade-ի երկրպագուները կգնահատեն այս խաղը, հատկապես, որ այն հիմա զեղչված է:

iPhone-ի ամենապոզիտիվ խաղը- Fiete

Ֆիտեն մարդամոտ նավաստի է, որն ապրում է փոքրիկ կղզու վրա:  Նրա արկածների մասին մանկական ինտերակտիվ գրքերը նրան անասելի պոպուլյար դարձրին ամբողջ աշխարհում: Հիմա խաղն արդեն անվճար է: