App Store–ում iPad–ի պայթյունի հետևանքով տարհանել են խանութի աշխատակազմին

Ամստերդամում Apple–ի խանութենրից մեկում iPad է պայթել, ինչի արդյունքում աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են։

Բարեբախտաբար լուրջ հրդեհ չի բռնկվել և փոքր կրակը կարողացել են շուտ մեկուսացնել ու հանգցնել։ Չնայած խանութը չի այրվել, բայց մի քանի հաճախորդ ծխից վնասվել են։ Պլանշետի բռնկման պատճառը մարտկոցի վատ աշխատանք է եղել։

Ընկերութունը ներողություն է խնդրել այցելուներից և վստահեցրել, որ հետաքննության արդյունքում կպարզեն պատճառն ու մեղավորներին։