Apple-ը արգելել է Linux տեղադրել իր համակարգիչների վրա

Apple-ը փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի ընկերությունը այլևս չի թույլատրի իր սարքերում օգտագործել Linux օպերացիոն համակարգ։ Սահմանափակումները հատկապես վերաբերում են  Apple T2 չիպերին։

Apple T2-ը օգտագործվում է հիմնականում  iMac Pro-ում նաև  նոր Mac Mini, MacBook Air և MacBook Pro 2018  սարքերում։ Այս համակարգիչներում մինչև հիմա թույլատրվում է ներբեռնել Windows կամ Linux օպերացիոն համակարգեր։  Հիմա այս օպերացիոն համակարգերը ներբեռնելու համար պետք է ամբողջությամբ անջատել անվտանգության համակարգը, ինչը կարող է վնասաբեր լինել համակարգիչների համար։