Apple-ը գնեց Intel-ի 5G տեխնոլոգիայով զբաղվող մասնաճյուղը

Apple ընկերությունը Intel-ից գնել է վերջինիս պատկանող 5G տեխնոլոգիաներով զբաղվող բաժինը։ Ընկերություններն արդեն ստորագրել են համապատասխան փաստաթուղթը։

Այս գործարքով Apple-ը ստացել է հեղինակային իրավունք, սարքավորումներ և ակտեր։ Բացի այս, Կուպերտինոյի ընկերություն են անցել Intel-ի 2200 աշխատակից։ Գործարքը ընկերության համար արժեցել է 1 մլրդ դոլար։

Հիմա Apple-ը համարվում է Intel-ի մշակած ավելի քան 17 հազար պատենտի ամբողջական փաթեթի սեփականատեր, որոնք կօգնեն լուծումներ գտել հեռահաղորդակցության ոլորտում։ Ընդ որում, Intel-ը կպահպանի մոդեմներ արտադրելու հնարավորությունը։