Apple-ը կթողարկի խաղային համակարգիչ

Apple կորպորացիան ծրագրում է տեսախաղերի համար համակարգիչ թողարկել ։ Ընկերությունը մտադիր է 2020 թվականի հունիսին կայանալիք միջոցառման ժամանակ ներկայացնել կիբերմարզիկների համար նախատեսված մոդելը, հաղորդում է Patently Apple-ը:

Մոդելը, որը նախատեսված է պրոֆեսիոնալ գեյմերների համար, կունենա ինչպես բարձր արտադրողականություն, այնպես էլ՝ բարձր գին: Այս մասին տեղեկացրել է Թայվանից մի աղբյուր՝ նշելով նաև սարքի գինը՝ $5000 կամ շուրջ 310հազ. ռուբլի: Ներկա պահին Apple-ի ամենաարդյունավետ համակարգիչը MacPro-ն է, որի արժեքը ՌԴ-ում սկսվում է 500 հազ. ռուբլուց:

Աղբյուրը վստահեցնում է, որ Apple-ը հետաքրքրված է կիբերսպորտի և տեսախաղերի աճող շուկայով ։ Մասնավորապես, նա հիշեցնում է, որ սեպտեմբերին կորպորացիան գործարկել է Arcade խաղային ծառայությունը, որը հասանելի է Apple-ի գրեթե բոլոր սարքերում: