Apple–ը կօգնի Մայքլ փոթորիկից տուժածներին

Apple–ի ղեկավարը` Թիմ Քուկը, որոշել է, որ ընկերությունը Մայքլ փոթորիկից տուժածներին օգնություն է ցուցաբերելու։

«Ես մեծացել եմ Մեքսիկական ծոցի ափերին` Պենսակոլից և Մոբայլից ոչ հեռու, այս շրջանն իմ սրտում զբաղեցնում է հատուկ տեղ և ես երբեք այսքան մտահոգված չեմ եղել այս տեղանքով։ Ես աղոթում եմ այս տարածաշրջանի բարորության համար»։

Twitter–ի իր էջում նշել է Թիմ Քուկը։

Մայքլ փոթորկը հոկտեմբերի 10–ին Մեխիկո բիչ շրջանում մեծ վնասներ է հասցրել։ Առաջին զոհը դարձել է ծառի տակ հայտնված քաղաքացին։ Apple–ը պարբերաբար հանգանականություններ ու օգնություններ է փոխանցում աղետի գոտիներում ապրող ու աղետներից տուժած մարդկանց։