Apple-ը «պատահաբար» ցուցադրել է իր նոր արտադրանքը

Twitter սոցիալական ցանցում @aaplpro օգտատերը նկատել է, որ պրեզենտացիայի ժամանակ, արտաքուստ պատահաբար Apple-ը ցուցադրել է նոր արտադրանքը, որը պրեզենտացիայում տեղ չէր գտել։ Անգամ պաշտոնական ռելիզ կամ ակնարկ չկա դրա մասին։ Խոսքը ստեղնաշարի ու թրեքփադի հիբրիդի մասին է։ Մյուս օգտատերերը համոզված են, որ դա այնքան էլ պատահականություն չէ, դե քանի որ ով է բաժակը դնում գրքի կամ նոթատետրի վրա։ Այնպես որ, բոլորը հիմա սպասում են այս նոր արտադրանքի կամ պաշտոնական ռելիզին, կամ էլ ինսայդերների տեղեկատվությանը։