Հարավկորեական աղբյուրների համաձայն Apple–ը Կորեայում գործող մատակարարներից ցանկացել է ստանալ հավասար թվով OLED և LCD էկրաններ իր նոր թողարկվելիք սմարթֆոնների համար։ Հիմա հայտնում են, որ ընկերության որոշումները փոխվել են և նա պատրաստվում է ավելի շատ սմարթֆոն թողարկել LCD էկրաններով։
Ինչպես հայտնի է, այս աշուն ամերիկյան բրենդը պատրաստվում է թողարկել միանգամից երեք նոր iPhone մոդել։
Ամենամատչելի iPhone–ը կունենա 6,1 դյույմանոց LCD էկրան։ Մյուս երկու տարբերակները կզինվեն OLED էկրաններով։ Առաջին մոդելի արժեքը մոտ 600–700 դոլար կլինի, իսկ OLED էկրանով տարբերակներինը` 800–900 դոլար։