Apple-ը սկսել է վաճառել վերականգնված iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները

Apple-ը հայտարարել է, որ կսկսի վաճառել վերականգնված iPhone 8 և iPhone 8 Plus մոդելները։ Սմարթֆոնների այս տարբերակները կարելի է գնել միայն ԱՄՆ տարածքում։

Վերականգնված iPhone 8 և iPhone 8 Plus  մոդելները 64 գբ են և հասանելի են ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն տարբերակներով։ Կրտսեր մոդելը վաճառվում է 599 դոլարով, իսկ ավագ եղբայրը՝ 699։

Յուրաքանչյուր վերականգնված սմարթֆոն ունի 1 տարվա երաշխիք։