Apple-ի ապագա սարքավորումների լոգոտիպը կփոխի գույնը

ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչությունը հրապարակել է Apple-ի նոր արտոնագրային հայտը, որտեղ ասվում է, որ ընկերության ապագա սարքերի օգտատերերն իրենք կկարողանան ընտրել ֆիրմային լոգոտիպի գույնը: Խնձորն ի սկզբանե գունավոր կլինի և համապատասախան երանգավորում կստանա՝ կախված ծանուցումների տեսակից:

Ամենայն հավանականությամբ, լուսավորության գործառույթ կստանան ապակյա կորպուս ունեցող սարքերը։ Նման գաջեթների թվում են նոութբուքերը, սմարթֆոններն ու «խելացի» ժամացույցները ։